Կառավարությունը մեծ գումարներ է ծախսում հուշանվերների ձեռքբերման համար
Հայկական Մամուլ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը մեծ գումարներ է ծախսում հուշանվերների ձեռքբերման համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ օրերս ՀՀ պետական բյուջեից կառավարությունը 925 հազար դրամի հուշանվեր է գնել ՀՀ կենտրոնական բանկից: Նույնքան գումարի հուշանվեր կառավարությունը ԿԲ-ից գնել էր նաեւ հուլիսի սկզբներին:
Եթե հաշվի առնենք Տիգրան Սարգսյանի եւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի միջեւ բարեկամական կապը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ վարչապետն ինքն էլ եղել է ՀՀ ԿԲ նախագահն ու հիմա էլ շարունակում է իր ազդեցությունը պահել այդ մարմնի նկատմամբ, ապա հասկանալի է, թե ինչու է կառավարությունը հուշանվերը գնել ԿԲ-ից՝ ավելացնելով առանց այն էլ շահույթով աշխատող այդ հիմնարկության շահույթները:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը