Անվերջանալի մեռելոցներից բոլորն են բողոքում
Հայկական Մամուլ
Անվերջանալի մեռելոցներից և դրանց առիթով հայտարարված ոչ աշխատանքային օրերից բոլորն են բողոքում՝ համարելով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, չարաշահելով իր իրավասությունները, ծառայություն է մատուցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ մեծացնելով նրա եկամուտը:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ Սակայն նախկին պաշտոնյաներից մեկը չթաքցրեց իր գոհունակությունը և գովեստի խոսքեր շռայլեց վարչապետի հասցեին: Նա պաշտոնաթողությունից հետո ջերմոց է գնել և ծաղիկ է աճեցնում, հիմնականում՝ մեխակ: Մեռելոցներն «օրինականացնելուց» հետո ջերմոցի գործը շատ լավացել է՝ մեխակների վաճառքը կրկնապատկվել, ինչն էլ մեծացրել է նախկին պաշտոնյայի եկամուտը և հարգանքը Տիգրան Սարգսյանի նկատմամբ:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը