Ոմանք «նստել» են Սերժ Սարգսյանի ականջին
ԱՐԽԻՎ
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, տրանսպորտի սակագների, ապա քաղաքապետարանի մոտ ակցիաների հետ կապված՝ իշխանության մեջ 2 տեսակետ է ձեւավորվել:
Մեկն այն է, որ դրանց պետք չէ ուշադրություն դարձնել՝ իրենք իրենց կմարեն, մյուսն էլ՝ թե պետք է քայլեր ձեռնարկել և ցրել անհնազանդ «ջահելներին», որ օրինակը վարակիչ չլինի, և «հասարակական անդորրը չխախտվի»:
Թերթի աղբյուրներն ասում են, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանն առաջին տեսակետի կրողն է, ինչը, սակայն, դուր չի գալիս նախագահականին, և այստեղ խուլ դժգոհություն է հասունանում նրա դեմ: Ոմանք «նստել» են Սերժ Սարգսյանի ականջին, և նա նույնպես հակվել է կոշտ մեթոդների: Առաջիկայում կերևա, թե մոտեցումներից որը կհաղթի:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)