Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 19-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի լճի մոտակայքում` 1000 քմ խոտածածկ տարածք, Եղվարդ քաղաքի գերեզմանատանը` 1 հա, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում`3 հա, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի անտառտնտեսության տնկարանի տարածքում` 2 հա, ին, Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի ՀԷՑ-ի «Արաքս» մասնաճյուղի տարածքում` 2 հա խոտածածկ տարածք, Մալիշկայի գյուղի «Այդալիկ» կոչվող տարածքում` է 8 հա, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գերազմանատանը`500 քմ, Երևանի Ավանի գերեզմանատան տարածքում` 100 քմ, Երևանի Բուսաբանական այգու տարածքում` 100 քմ, Հրազդանի կիրճում՝ 1200 քմ, Երևան – Արարատ ավտոճանապարհին`5 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում