Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարի այցը Իրան չի կայացել
Ադրբեջան
Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Շահին Սուլթանովի այցը Իրան չի կայացել: Ինչպես հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով իրանական IRIB գործակալությունը, այցը չեղյալ է հայտարարել Ադրբեջանի պաշպանության նախարարությունը:
Այնուամենայնիվ, նախարարությունը որևէ պաշտոնական հայտարարություն չի արել:
Նշենք, որ օգոստոսի 18-ին Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբուլլա Սայարիի հրավերով Սուլթանովը պետք է եռօրյա այցով մեկներ Իրան:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում