Սաակաշվիլին քննադատել է նախագահի թեկնածուներին
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սուր քննադատության է ենթարկել նախագահի թեկնածուներին: Ինչպես հաղորդում է Gruzia Online-ը, Սաակաշվիլիի խոսքով՝ երկրի բարձրգույն պետական պաշտոնը զբաղեցնելու ցանկություն են հայտնել այնպիսի թեկնածուներ, որոնց ինտելեկտուալ մակարդակը Վրաստանի հասարակության ինտելեկտուալ մակարդակից զգալիորեն ցածր է:
«Ես համոզված եմ, որ վրացի ժողովուրդը շատ ավելի խելացի է, քան դա ոմանց թվում է: Հենց այդ պատճառով մենք պետք է հարգանքով վերաբեվենք նրան: Այսօր վրացի ընտրողներին առաջարկվում են այնպիսի թեկնածուներ, որոնք իրենց ինտելետկտուալ զարգացման մակարդակով ավելի ցածր են կանգնած, քան հասարակությունը: Դրանից ելնելով՝ ես համոզված եմ, որ վրացական ընտրազանգվածի ներկայացուցիչները իմաստուն որոշում կկայացնեն՝ համապատասխան ժողովրդավարական երկրի իսկական նախագահի մասին իրենց պատկերացումների»,- ասել է Սաակաշվիլին Բաթումում:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում