Ռուսական նավթը կանցնի Բաքու-Ջեյհան նավթատարով
Ադրբեջան
«Ռոսնեֆտ»-ի հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Նովոռոսիյսկ-Բաքու նավթատարով տեղափոխել 5 մլն տոննա նավթ: Այդ նավթի մի մասը կվերամշակվի Բաքվում, մյուս մասը՝ Բաքու-Ջեյհան նավթատարով կփոխադրվի եվրոպական շուկաներ: Այս մասին, ինչպես հաղորդում է contact.az-ը, լրագրողներին հայտնել է SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:
Աբդուլլաևն անդրադառնալով նպատակին ասել է, որ «Ռոսնեֆտը» աշխարհի խոշորագույն ընկերություններից է, որը տարեկան արդյունահանում է ավելի քան 200 մլն տոննա նավթ: «Այսօր մեր երկու ընկերությունների միջև ձևավորվում է գործընկերություն` նավթի փոխշահավետ իրացման հարցում»,- ասել է Աբդուլլաևը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում