Ջո Քոուլը մտադիր է խաղացող-մարզիչ դառնալ
Սպորտ
Անգլիական «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Ջո Քոուլը ցանկանում է օրինակ վերցնել «Մանչեսթեր Յունայթեդի» փորձառու կիսապաշտպան Ռայան Գիգզից և խաղացող-մարզիչ դառնալ: Այդ մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
«Ես անտարբեր չեմ ֆուտբոլի նկատմամբ, հատկապես Անգլիայի մանկապատանեկան ֆուտբոլի», - ասել է անգլիացի 31-ամյա կիսապաշտպանը:
«Ցանկանում եմ խաղալ այնքան, որքան կարող եմ հանդես գալ բարձր մակարդակի վրա: Այդ պատճառով, ինձ շատ է ոգևորում Ռայան Գիգզի օրինակը: Ապագայում, կցանկանայի աշխատել պատանի ֆուտբոլիստների հետ»: 39-ամյա Գիգզը իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ ներկայումս նաև համալրել է «Կարմիր սատանաների» մարզչական շտաբը, պահպանելով թիմի կազմում խաղադաշտ դուրս գալու հնարավորությունը: Գրում է Armsport.am-ը:
Քոուլը «Լիվերպուլից» «Վեսթ Հեմ» է տեղափոխվել 2013 թվականի հունվարին, 1,5 տարվա պայմանագիր ստորագրելով լոնդոնյան ակումբի հետ: Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունում 2 գոլի հեղինակ է դարձել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում