Էմանուելսոնը նշել է ՊՍՎ-ի առավելությունները
Սպորտ
«Միլանի» պաշտպան և Հոլանդիայի հավաքականի թեկնածու Ուրբի Էմանուելսոնը ՊՍՎ-ի հետ խաղին ընդառաջ նշել է, որ Էյնթհովենը ներկայացնող ակումբը, հեշտությամբ է գոլեր խփում և բավականին ինքնավստահ թիմ ունի:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 20-ին, Հոլանդիայում, Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի շրջանակներում, իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն հոլանդական ՊՍՎ-ն և իտալական «Միլանը»: Գրում է Armsport.am-ը:
«ՊՍՎ-ն նոր և հիանալի թիմ ունի: Նրանք կարող են լավ թիմային խաղ ցուցադրել և հեշտությամբ են գնդակներ ուղարկում մրցակցի դարպասը: ՊՍՎ-ն բավականին ինքնավստահ թիմ ունի»,- Էմանուելսոնի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում