Սաակաշվիլին խոստացել է համաներում շնորհել հարյուրավոր դատապարտվածների
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին իր հեռուստաուղերձում խոստացել է «անհատական համաներման ակտով հազարավոր մարդկանց վրայից» հանել դատվածությունը և պայմանական պատիժները. այս մասին հաղորդում է Civil Georgia-ն:
Նախօրեին Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ այդ նախաձեռնությունը կվերաբերի բոլոր հանցագործություններին` բացառությամբ առավել ծանր հանցագործությունների, ինչպիսիք են սպանությունը, մանկապղծությունը, ահաբեկչությունը: Բացի այդ` դատվածությունը չի հանվի նաև նրանց վրայից, ովքեր դատապարտվել են պետության կամ մարդկության դեմ հանցագործությունների համար: Նախագահի խոսքով՝ համաներումը թույլ կտա Վրաստանի շատ բնակիչներին «մաքուր դեմքով նոր կյանք սկսել»:
Թբիլիսիում նախագահի աշխատակազմում արդեն հավաքվել են հարյուրավոր նախկին դատապարտվածներ՝ դատվածությունը հանելու համար գրանցվելու նպատակով:
Համաներման գործընթացը կիրականացվի նախքան Սաակաշվիլիի նախագահական լիազորությունների ժամկետի ավարտը:
Վրաստանի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում