Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ ԱՄՆ-ն առավելագույն կերպով կնպաստի բանակցային գործընթացին. դեսպան
Ադրբեջան
Մենք հույս ունենք, որ Ջեյմս Ուորլիքի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում բանակցություններին նոր շունչ կհաղորդի. այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ժամանակավոր լիազոր Դերեք Հոգանը:
Ինչպես հաղորդում է Trend-ը, Հոգանի խոսքով՝ Ջեյմս Ուորլիքն արդեն կապվել է դեսպանատան հետ, և այս պահին դեսպանատունը բանակցություններ է վարում Ադրբեջանի կառավարության հետ համանախագահի Ադրբեջան այցը կազմակերպելու ուղղությամբ: «ԱՄՆ-ն որպես պետություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` մշտապես ամուր կապեր է պահպանում Ադրբեջանի հետ՝ տվյալ գործընթացն արագացնելու համար առավելագույն օգնություն ցուցաբերելու նպատակով: Կարծում եմ, որ Չեյմս Ուորլիքը Ադրբեջան և Հայաստան կատարած այցերից հետո կքննարկի այդ հարցը և որպես ԱՄՆ ներկայացուցիչ` կխորհրդակցի կառավարութան հետ կապված այն հարցի հետ, թե ինչ կարող ենք մենք անել գործընթացն արագացնելու համար»,- ասելէ Հոգանը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում