Հարազատները երկտող են փոխանցել գերության մեջ գտնվող հայ զինվորին
Հասարակություն
Այսօր Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման արդյունքներից առայժմ տեղեկություններ չկան: Հարազատները Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների և զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հանդիպման մասին տեղյակ են, բայց իրենք էլ սպասում են հանդիպման արդյունքներին:
«Մեզանից նամակ էին ուզել, որ փոխանցեն Հակոբին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հակոբի հորեղբոր որդին' Արման Ինջիղուլյանը' նշելով, որ ասել են' նամակը կարճ լինի' մի քանի տող, որտեղ գրված կլինի հարազատների որպիսությունը:
«Հիմա սպասում ենք պատասխանին, տեսնենք' երբ կպատասխանեն»,- նկատեց Արմանը:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում