Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Արմեն Աշոտյանը հանդիպել է քաղաքացիական նախաձեռնության անդամներին

Հայաստան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպման էր հրավիրել «Ազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամներին: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել երիտասարդներին` հանդիպման առաջարկն ընդունելու համար և շեշտել, որ նախարարությունը սիրով պատրաստ է հանդիպել կրթության խնդիրներով մտահոգ բոլոր հասարակական նախաձեռնությունների և երիտասարդների հետ.

«Որպես քաղաքական-հասարակական գործիչ և որպես նախարար, ոգևորությամբ և ուրախությամբ եմ ընդունում, որ Հայաստանում կան երիտասարդներ, ովքեր ունեն ցանկություն, բաց նյարդ, որը ցավում է հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների և հատկապես կրթության ոլորտի բարելավման համար»,- ընդգծել է նախարար Ա.Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում նախաձեռնության առաջնորդ Վահան Մարտիրոսյանը նախ հրապարակել է ՀՀ ԿԳ նախարարին ուղղված իրենց դիմումը, իսկ այնուհետ այն փոխանցել նախարար Արմեն Աշոտյանին: Դիմումում մասնավորապես նշվում է, որ «Ներազգային ազատագրական շարժումը» պահանջում է' կասեցնել սույն թվականի մայիսին ռեկտորների խորհրդի կողմից ընդունված որոշումը, որով նախատեսվում է բարձրագույն կրթական հաստատությունների ուսման վարձավճարների բարձրացում: Ըստ դիմումատուների՝ որոշումը բավարար հիմնավորվածություն չունի և սոցիալական իրավիճակի հետ կապված' բավական մտահոգիչ է: Պարզաբանելով բարձրացված հարցը' ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախ նշել է, որ երիտասարդները մեկշաբաթյա ժամկետում կստանան գրավոր հանգամանալի պատասխան, ինչպես նաև նշել, որ նամակում արծարծված խնդիրներն ուղղակիորեն ածանցվում և փոխկապակցվում են երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակի հետ:

«Ուսման վարձերի թանկացման որոշումը կայացվել է բուհերի կողմից: Պետք է նշել, որ մենք երկար տարիներ փորձել ենք զսպել վարձավճարների բարձրացումը` բուհերին խնդրելով նման որոշումներ չկայացնել: Բայց հարկ է նաև անպայման նշել, որ բուհերի ֆինանսատնտեսական վիճակը մոտ ապագայում վատթարանալու է: 2011 թվականին բուհեըը ընդամնեը 20 տոկոսով են կատարել ընդունելություն, քանի որ ավագ դպրոցի բարեփոխման ծրագրի ներդրմամբ պայմանավորված շրջանավարտներ չկային: Բացի այդ, այս տարի նույնպես ունեցել ենք ուսանողների թերհամալրում, մենք ունենք բավական շատ թափուր տեղեր: Մյուս կողմից բավական մեծ և ուռճացված են նաև բուհերի պրոֆեսորա-դասախոսական և սպասարկման անձնակազմերը, իսկ մենք երկար տարիներ փորձել ենք զերծ մնալ կրճատումներից' հաշվի առնելով սոցիալական խնդիրները: Սակայն այսօր եկել է համակարգում վիրաբուժական միջամտությունների ժամանակը: Եթե մենք այսօր չկարողանանք կտրուկ և լուրջ քայլեր իրականացնել, մոտ ապագայում կրթության համակարգը լուրջ խնդիրներ է ունենալու»,- մեկնաբանելով հրապարակված բաց նամակը՝ նշել է Ա. Աշոտյանը: Միաժամանակ նախարարը վստահեցրել է, որ պետությունը պարտավորություն է ստանձնում լավ սովորող ուսանողների համար ստեղծել հնարավորինս ճկուն և արդյունավետ սոցիալական փաթեթ: «Ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձավճարի պատճառով ուսանելու հնարավորությունից չի զրկվի: Սա կառավարության կողմից առաջադրված քաղաքական մոտեցումն է»,- շեշտել է նախարարը: Ա. Աշոտյանը նշել է, որ բարձրագույն կրթության մատչելության հետ կապված խնդիրն ակնհայտ էր' անկախ որոշ բուհերի կողմից վարձավճարները բարձրացնելու հանգամանքից:

«Անվանական արժեքով Հայաստանում բարձարագույն կրթությունը համեմատաբար էժան է, 1 տարվա վարձավճարը, եթե արտարժույթի վերածենք, կազմում է մոտ 1200 ԱՄՆ դոլար, ինչը շատ ավելի էժան է, քան օրինակ Ռուսաստանում, Վրաստանում կամ բազմաթիվ եվրոպական երկրներում: Սակայն երբ մենք համեմատությունը դիտարկում ենք մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով, ապա բարձրագույն կրթության արժեքը բավական թանկ է ստացվում: Այդ ուսումնասիրությունները կատարված են և մատչելիության քաղաքականությունը մենք դիտարկում ենք առաջնահերթություն»,- նշել է նախարարը` հավելելով, որ այս պահին մշակվում է երկու օրինագիծ, որոնք նպատակ են հետապնդում ուսանողների համար նախատեսվող սոցիալական փաթեթը դարձնել առավել նպատակային ու հասցեական: Առաջինը' օրենքով է սահմանվելու վարձավճարների վերին շեմ, երկրորդ` հստակ սահմավելու են այն սոցիալական խմբերը, ովքեր կարող են ամրագրված չափով ուսման վարձավճարի զեղչ ստանալ: «Նախկինում կիրառվող զեղչի չափը որոշվում էր բուհի կողմից, որը առանձին դեպքերում դժգոհությունների տեղիք էր տալիս: Իսկ այժմ հստակ ամրագրվում է կոնկրետ չափ, որը պարտադիր կկիրառվի»,- տեղեկացրել է նախարարն ու նշել, որ պատրաստ է օրինագծի վերաբերյալ լսել նաև երիտասարդների առաջարկները:

Երիտասարդները առաջարկ են ներկայացրել բուհերին հարկային արտոնություն տալու վերաբերյալ, ինչը նրանց կարծիքով հնարավորություն կընձեռի, որպեսզի բուհերը վերանայեն բարձրացված վարձավճարները: ՀՀ ԿԳ նախարարը պարզաբանել է, որ թեև Հայաստանի առաջատար բուհերը, որպես կանոն ընդգրկված են լինում հանրապետությոն 1000 խոշոր հարկատուների ցանկում, սակայն նրանց հարկային վճարումների կառուցվածքում մեծ տեղ են գրավում սոցիալական վճարները' շուրջ 80 տոկոս: «Բուհերն ազատված են ավելացված արժեքի հարկից, հողի և գույքի հարկից, իսկ սոցվճարները շատ են, քանի որ նրանք ունեն մեծաթիվ աշխատակազմ` միջինից բարձր աշխատավարձով, ինչից էլ գոյանում են սոցվճարների մեծ գումարները: Իսկ սոցվճարը դա այն գանձումն է, որը հնարավոր չէ չիրականացնել, քանի որ այդ գումարների հաշվին այդ նույն մարդիկ հետագայում կենսաթոշակ են ստանում»,- նշել է նախարարը' ավելացնելով, որ պատրաստ է խնդիրը նորից քննարկել, եթե առաջարկվեն արդյունավետ լուծումների տարբերակներ:

Միաժամանակ, ըստ Ա. Աշոտյանի' կառավարության և նախարարության խնդիրն է ուսանողներին առաջարկել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի նրանց համար սոցիալական խնդիրը խոչընդոտ չհանդիսանա բարձրագույն կրթության իրավունքի իրացման համար: Նախարարը նշել է, որ գալիք տարի նախատեսվում է պետության համար գերակա նշանակություն ունեցող մասնագիտությունների համար 400-800-ով ավելացնել պետպատվերի տեղերը:

Նախարարը նաև շեշետել է, որ վաղուց պետությունն ավելի բարձր գին է վճարում բուհերին' պետպատվերի տեղերի համար, քան վճարովի հիմունքով սովորող ուսանողը: Անդրադառնալով հարցին, թե որքանով են բուհերը նպատակային տնօրինում ուսման վարձավճարները, նախարարը նշել է, որ ուսանողների իրավունքն է պահանջել, որպեսզի բուհերի բյուջեները դառնան առավել թափանցիկ, իսկ նախարարությունը պատրաստ է այս հարցում աջակցել երիտասարդներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված