Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Փոխվարչապետն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր

Հայաստան

Գեղարքունիքի մարզի երկու գյուղական համայնքներում' Վարդաձորում եւ Լիճքում այսօր տեղի ունեցավ նորակառույց բուժամբուլատորիաների բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, այլ պատասխանատուներ:

Ամբուլատորիաները կառուցվել են «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր – 2» հավելյալ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակում: Ծրագրով այս տարվա ընթացքում նոր ամբուլատորիաներ են կառուցվել եւ կառուցվում հանրապետության հինգ մարզերի' Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Լոռիի 13 գյուղական համայնքներում: Ամբուլատորիաներից ութն արդեն շահագործման են հանձնվել, մնացած հինգի բացումը նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում: Բուժհաստատությունները հագեցվում են նաեւ անհրաժեշտ սարքավորումներով:

Հյուրերը շրջայց կատարեցին նորակառույց հաստատություններում, ծանոթացան պայմաններին եւ հնարավորություններին: Փոխվարչապետը շնորհավորեց բնակիչներին' կարեւորելով համայնքներում որակյալ բժշկական ծառայությունների մատուցման հնարավորությունների ստեղծումը: Նա ընդգծեց ծրագրի նշանակությունը մարզերի զարգացման տեսանկյունից' առողջապահական ենթակառուցվածքների վերականգնումն ու արդիականացումն առաջնային համարելով համայնքների բնակչության համար:

Փոխվարչապետը ծանոթացավ նաեւ համայնքներում իրականացված այլ աշխատանքներին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով Վարդաձորում ավարտվել է նաեւ մշակույթի տան հիմնանորոգումը, իսկ Լիճքում նույն ծրագրի շրջանակում գազիֆիկացվել է թաղամասերից մեկը: Գյուղն արդեն ամբողջությամբ ապահովված է երկնագույն վառելիքով:Լիճքում բնակիչների առաջարկով Ա. Գեւորգյանն այցելեց համայնքի կիսավարտ մշակույթի տուն, ծանոթացավ պայմաններին եւ կատարված աշխատանքների ծավալներին: Մանկապարտեզը եւս նախատեսվում է տեղակայել շենքում, սակայն այն ավարտին հասցնելու համար համայնքը բավարար միջոցներ չունի: Փոխվարչապետը խոստացավ հարցը բարձրացնել կառավարությունում:

Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Չկալովկա համայնք, որտեղ ամբողջությամբ հիմնանորոգվել է մշակույթի տունը: Այդ նպատակով շուրջ 25 մլն դրամ էր հատկացվել առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ եւ չորրորդ ծրագրերով: Փոխվարչապետը շրջայց կատարեց նորոգված շենքում, որը նաեւ կահավորվել է անհրաժեշտ գույքով:

Այցի շրջանակում Ա. Գեւորգյանը եղավ նաեւ Սեւան եւ Գավառ քաղաքներում: Առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով հատկացված 53,2 մլն դրամով Սեւանում ավարտվել է բազմաբնակարան չորս շենքերի տանիքների նորոգումը, նույն ծրագրով 16,8 մլն դրամ էր հատկացվել քաղաքային այգու վերակառուցման համար: Պատասխանատուները զեկուցեցին, որ ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտվել են, սակայն այգու ամբողջական վերակառուցման համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ միջոցներ, եւ այդ նպատակով քաղաքային իշխանությունները նախատեսում են գրեթե նույնքան գումար հատկացնել համայնքային բյուջեից, ինչպես նաեւ քննարկվում է բարեգործական կազմակերպություններից միջոցներ ներգավվելու հնարավորությունը: Այգում նախատեսվում է կառուցել մարզադաշտ, որը ձմռանը կարող է ծառայել որպես սահադաշտ, կլինեն նաեւ խաղահրապարակներ:

Գավառ քաղաքում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով 50 մլն դրամ է հատկացվել կենտրոնական փողոցների ասֆալտապատման համար: Փոխվարչապետը ծանոթացավ կատարված աշխատանքներին, ինչպես նաեւ այցելեց քաղաքի մանկատան զբոսայգի, որը բարեկարգվել է նույն ծրագրի շրջանակում:

Համայնքներում Ա. Գեւորգյանը հանդիպումներ ունեցավ նաեւ բնակիչների հետ, որոնց բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին ենթակառուցվածքների բարելավմանը, մասնավորապես, խմելու եւ ոռոգման ջրագծերի, ճանապարհների վերանորոգմանը: Բնակիչներին հետաքրքրում էին նաեւ կենսաթոշակայիին ապահովության, ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցման, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, ազատամարտիկների համար սոցիալական աջակցության ընդլայնման հետ կապված խնդիրները, որոնց վերաբերյալ փոխվարչապետը պարզաբանումներ ներկայացրեց:

Մարզպետարանում Ա. Գեւորգյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի պատասխանատուների, քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերին, սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքների, մասնավորապես, Սեւան համայնքի աշխատավարձի ընթացիկ պարտքի մարմանը, գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող եւ այլ հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված