Բնակիչներն ու թաղապետը ընդհանուր հայտարարի չեկան (տեսանյութ)
Հայաստան
Կոմիտասի 5 և հարակից շենքերի բնակիչները կրկին փողոց էին դուրս եկել: Նրանք բողոքում էին բարձրահարկ շենքի կառուցման դեմ: Այսօր բնակիչների հետ բանակցելու էր եկել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը բնակիչներին ներկայացրեց «հաստատված նախագիծը», բնակիչները մնացին իրենց կարծիքին:
Հրայր Անտոնյանը այնուհետև հայտարարեց, որ շենքը կառուցվելու է:
Այստեղ էր նաև շինարարություն իրականացնող կազմակերպության տնօրենը՝ իր փաստաթղթերով:
Կոմիտասի 5-ի բնակիչները դիմել են նաև Նախախորհրդարանին:
Հանդիպման ավարտին բնակիչներն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը ընդհանուր հայտարարի չեկան:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից