ՊՆ սպան սպառնում էր «լուծել» «գայիշնիկների» հարցերը (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 20-ին, Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Audi A6 մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Էդգար Բլբուլյանն ու Գևորգ Կարապետյանը Ծերեթելի փողոցում նկատում են, որ Audi մակնիշի BRI 086 համարանիշի վարորդը, գերազանցելով սահմանված արագությունը, վարում է ավտոմեքենան:
Կանգնեցնելով ավտոմեքենան՝ տեսուչները կասկածում են, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում, ում էլ ենթարկում են բժշկական փորձաքննության, որով էլ հաստատվում է վարորդի ոչ սթափ լինելու հանգամանքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը Վրաստանի քաղաքացի 27-ամյա Վիտալիկ Մուրադյանն է, ով սպառնում էր «լուծել» ճանապարահային ոստիկանների հարցերը, քանի որ եթե իրեն հայտնաբերել են ոչ սթափ, ապա ոստիկանները պարտավոր են նրան ուղեկցել տուն, իսկ տունն էլ Սյունիքի մարզում է:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ Վ. Մուրադյանը ծառայում է ՀՀ ՊԲ X զորամասում. կոչումով ավագ լեյտենանտ է:
Մանրամասն՝ այստեղ:




















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում