ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ին Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում 

Ի՞նչ է «ասել Պուտինը ադրբեջանական ընդդիմության ականջին»

Հայկական Մամուլ

«Նեզավիսիմայա գազետա»-ն Պուտինի Բաքու կատարած այցի «մեխ» է համարել այն, որ ՌԴ նախագահը «չի այցելել «շեհիդների ծառուղի», որ գրեթե պարտադիր արարողակարգ է»: Ի՞նչ է դրանով ակնարկել ռուսաստանյան լրատվամիջոցը: Թերեւս' որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն, այնուամենայնիվ, այնքան էլ կարգավորված չե՞ն: Ըստ երեւույթին, պետք է այդպես հասկանալ:

Այդուհանդերձ, մեկնաբանների մեծ մասը հակված է կարծելու, որ Պուտինը Բաքու էր գնացել, որպեսզի ցուցադրի Իլհամ Ալիեւին իր անձնական աջակցությունը: Ադրբեջանական կողմի համար կարեւորը դա էր, ուստի Բաքվում երեւի այնքան էլ նշանակություն չեն տվել' Պուտինը կայցելի՞ «շեհիդների ծառուղի», թե՞ կգերադասի հին քաղաքում շրջել: Գլխավորը' մի քանի ժամ գտնվելով Ադրբեջանի մայրաքաղաքում, ՌԴ նախագահը հասցրել է ինչ-որ «բան ասել ադրբեջանական ընդդիմության ականջին»:

Այդ տպավորությունն է թողնում այսպես կոչված Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի' օգոստոսի 19-ի ուշ երեկոյան ավարտված նիստի մասին տեղեկատվությունը: Ըստ այդմ, կառույցը «ճգնաժամային ռեժիմով քննարկել է մեկ հարց' ունենա՞լ պահեստային միասնական թեկնածու, թե՞ միանշանակորեն շարունակել սատարել Ռուստամ Իբրահիմբեկովին»: Քվեարկության արդյունքներով մեկ ձայնի'43-ն ընդդեմ 42-ի, հաղթել են առաջին տեսակետի կողմնակիցները:

Արդեն կարելի է ասել, որ Ադրբեջանում միասնական ընդդիմություն գոյություն չունի: Չափազանց մեծ է հավանականությունը, որ «պահեստային միասնական թեկնածուի» հարցում համաձայնություն չի կայանա, եւ Իլհամ Ալիեւի «արմատական» մրցակիցը դարձյալ կլինի «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Գամբարը:

Ավելի վաղ մենք կասկածել էինք Ռուստամ Իբրահիմբեկովի անկեղծությանը եւ նկատել, որ եթե նա իրականում մտադրված էր գլխավորել միավորված ընդդիմությունը, ապա ինչո՞ւ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց չէր սկսել թեկուզ տարեսկզբին: Ֆորմալ առումով հենց Իբրահիմբեկովի երկքաղաքացիությունն է խոչընդոտ, որ նա ԿԸՀ-ում նախագահի թեկնածու հաստատվի:

Որոշ աղբյուրներ հույս էին պահում, որ ՌԴ նախագահ Պուտինը Իբրահիմբեկովին քաղաքացիությունից զրկելու հարցը «կլուծի արագ»: Դա տեղի չունեցավ, Ադրբեջանում նախագահի թեկնածուների առաջադրումն արդեն սկսված է, մինչդեռ Կրեմլի մամուլի ծառայությունը չգիտի, թե «երբ է իր նախաձեռնությամբ քաղաքացիության հարցերով հանձնաժողովի նիստ գումարելու» Վլադիմիր Պուտինը:

Ակնհայտ է, որ այդպիսի անորոշ ձեւակերպման հասցեատերն ադրբեջանական ընդդիմությունն է, որին Մոսկվայից հասկացնում են «ավելորդ հույսեր չփայփայել»: Այսպիսի իրավիճակը միանգամայն ձեռնտու է «ավանդական ընդդիմությանը», որի' իշխանություննեերի համար ամենականխատեսելի դեմքը «Մուսավաթ»-ի առաջնորդ Գամբարն է:

Վերջինս Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նիստին ասել է, որ «կպաշտպանի Իբրահիմբեկովին, եթե նա կարողանա նախագահի թեկնածու գրանցվել», բայց եւ ավելացրել, որ «հարկ է ունենալ պահեստային միասնական թեկնածու, իսկ եթե այդպիսի համաձայնություն չլինի, ապա «Մուսավաթ»-ն ընտրությունների կգնա իր թեկնածուով»: Սա այլ բան չի նշանակում, քան' որ «Մուսավաթ»-ը հնարավոր եւ անհնար ամեն ինչ անելու է, որպեսզի Իլհամ Ալիեւի հետ «մրցակցի» Իսա Գամբարը:

Այդ դեպքում, ինչպես իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության ներկայացուցիչ Մուբարիզ Գուրբանլին է երեկ ասել, «Ադրբեջանում տեղի կունենան նախագահի իրոք ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ»: Հնարավոր է' ադրբեջանական ընդդիմությունը տրոհվեր նաեւ առանց ՌԴ նախագահի Բաքու կատարած այցի: Բայց փաստն այն է, որ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդում քաղաքական ճգնաժամը դրսեւորվել է Պուտինի այցից հետո:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ
Ամենադիտված