Գալուստ Սահակյանն անուղղակի սպառնացել է ՌԴ-ին
Հայկական Մամուլ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ սպառնալիք հնչեցրեց ՌԴ-ի հասցեին: Մեր հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՀՀ-ի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու դեպքում ՌԴ-ն մեր նկատմամբ եւս տնտեսական սանկցիաներ կիրառի, ինչպես վարվեց օրերս Ուկրաինայի դեպքում, Սահակյանը նշեց. «Այդ մասին չարժի խոսել: ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, բացի դրանից, մենք բավական ներկայություն ունենք ՌԴ-ում` որպես ՌԴ քաղաքացիներ»: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականն անուղղակի կերպով հասկացրեց, որ եթե ՌԴ-ն գնա այդ քայլին, ապա «հարվածը կլինի ներսից»՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների կողմից:
Երեկ ՌԴ-ն չեղյալ է հայտարարել Ուկրաինայից ներկրվող ապրանքների համար մաքսային ռեժիմի խստացման վերաբերյալ իր որոշումը: Բայց դա, հավանաբար, ժամանակավորապես. երբ նոյեմբերին Ուկրաինան ստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, կրկին կհայտնվի ՌԴ «սեւ ցուցակում»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը