Համայնքներում իրավիճակը գնալով ողբերգական է դառնում
Հայկական Մամուլ
Հայաստանի հատկապես հեռավոր համայնքներում իրավիճակը գնալով ողբերգական է դառնում: Օրինակ՝ ՀՀ Շիրակի մարզի Բաշգյուղ համայնքում վերջին երեխան ծնվել է վեց տարի առաջ. այդ մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ համայնքապետ Վոլոդյա Մովսիսյանից: Ավելին, այդ գյուղում այսօր կա ընդամենը երեք աշակերտ, որոնք, սակայն, հաճախում են հարեւանությամբ գտնվող Փոքր Սարիար համայնքի դպրոց: «Դպրոցի շենք ունենք, նորմալ շենք է, ուղղակի երեխաների թիվն է նվազել: Տարիներ առաջ աշակերտների թիվը 15 է եղել: Ծնունդ չկա, վերջին երեխան ծնվել է վեց տարի առաջ»,-ասաց գյուղապետը: Նրա խոսքով՝ գյուղն ունի 67 բնակիչ:
Նրանց եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունն է. «Էնքան որ յոլա են գնում: 3-4 երիտասարդ մեկնել են ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Իսկ մյուսներն էլ անասնապահությամբ են զբաղվում: Ոչ մի բան չկա գյուղում, մարդ էլ չկա: Գյուղում հիմնականում ծերացող ընտանիքներ են, իսկ երիտասարդները հեռանում են գյուղից աշխատատեղ չունենալու պատճառով»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը