Ռումինիայի հավաքականի նախկին ավագը ցած է նետվել պատուհանից
Սպորտ
Ռումինիայի հավաքականի նախկին ավագ Կոստիկե Ստեֆանեսկուն ինքնասպան է եղել, տեղեկացնում է GSP.ro-ն։
Նա իրեն ցած է նետել ռազմական հոսպիտալի հիվանդասենյակներից մեկի պատուհանից, որտեղ նախկին ֆուտբոլիստը բուժում էր ստանում։ Ստեֆանեսկուն տառապում էր անբուժելի հիվանդությամբ՝ քաղցկեղով։ Գրում է Armsport.am-ը:
Ստեֆանեսկուն պահանջել է իրեն ենթարկել էֆթանազիայի (կամավոր կենսազրկման), մինչդեռ նման օրենսդրություն չկա Ռումինիայում, ինչի պատճառով էլ նրան մերժել են նման միջոցով արագացնել անվանի մարզիկի մահը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում