Վրաստանում բնակարանից վտարել են նախագահի թեկնածուին
Վրաստան
Վրաստանի «Ավանադապաշտների միության» առաջնորդ Ակակիա Ասատիանին, ով վերջերս հայտարարել էր նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին, տեղահանել են իր բնակարանից, գրում է «Грузия Online»-ը` հղում կատարելով նրա հարևանների հայտարարությանը:
Նրան բնակարանից դուրս են հանել օգոստոսի 20-ի երեկոյան: Ինչպես գրում է գործակալությունը, Ասատիանիի բնակարանը բանկում վարկի դիմաց գրավ էր դրվել:
Ակակի Ասատիանին նախկինում զբաղեցրել էր Վրաստանի Գերագույն խորհրդի խոսնակի պաշտոնը: Տեղի ունեցածի մասին նրա կողմից դեռևս ոչ մի մեկնաբանություն չի արվել:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում