Չեխիայի խորհրդարանը քվեարկել է ինքնալուծարման օգտին
Աշխարհ
Չեխիայի պատգամավորների պալատը երեքշաբթի երեկոյան քվեարկել է խորհրդարանի ինքնալուծարման և պատգամավորների լիազորության դադարեցման օգտին, գրում է Deutsche Welle-ն:
Այդ որոշմանը 140 պատգամավոր կողմ են քվեարկել, 7-ը` դեմ: Ինքնալուծարման մասին որոշման կայացման համար անհրաժեշտ է եղել սահմանադրական մեծամասնության քվեն, այսինքն` 120 ձայն:
Ինքանլուծարման որոշումից հետո պատգամավորների պալատի ցրումը պետք է պաշտոնապես հաստատվի Չեխիայի նախագահի կողմից:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում