Ահավոր վերլուծություն Ահարոն Ադիբեկյանից
Քաղաքական
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով իշխող Հանրապետական կուսակցության վարկանիշին՝ մտքի հետաքրքիր ստեղծագործական թռիչք է ապրել: «Հասարակական տրանսպորտի գնի շուրջ ստեղծված աղմուկը կարող էր ազդել, բայց չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցության վրա դա անմիջապես կազդի, քանի որ այն կապվում էր քաղաքապետի հեղինակության հետ: Իսկ Տարոն Մարգարյանը միանշանակ չէր ընկալվում որպես ՀՀԿ դրածո, որովհետեւ լինելով քաղաքապետ' նա ուներ սեփական առանձին վարկանիշը»,-հայտարարել է սոցիոչափիչը:
Հետաքրքիր քաղաքական «ժուլիկություն» է, երբ հասարակական ընդվզում առաջացրած որոշումը փորձում են կարել մի անձի հագով: Այսինքն ինչ է ստացվում՝ մշտապես իշխանությունների խոսափողը հանդիսացած սոցիոլոգը ՀՀԿ-ի վրայից «քցում» է սոցիալական ակցիաների հիմք հանդիսացած որոշումների պատասխանատվությունը՝ փորձելով Տարոն Մարգարյանից կերտել քավության նոխազ:
Հասարակությունը, իհարկե, չի հավատում, որ իշխող կուսակցությունը որևէ կապ կարող է ունենալ տրանսպորտի սակագների թանկացման կամ կարմիր գծանշումներով վարորդների հերթական շորթման հետ: Լրիվ այդ խուժաններն են, այ, այդ քաղաքապետարանում նստածները...
Վարուժան Բաբաջանյան


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում