Կոմիտասի 5 հասցեում իրավիճակը կտրուկ թեժացել է
Հասարակություն
Կոմիտաս 5 հասցեում շինարարական աշխատանքները վերսկսել են:
Տիգրան Խզմալյանն ահազանգում է, որ Կոմիտասի 5 հասցեում իրավիճակը կտրուկ թեժացել է, եկել են կարմիր բերետավորները փակել են շինարարության տարածքը, բանվորներին ներս են թողել, շինարարությունը շարունակվում է: Տեղում ներկա է Արաբկիրի ոստիկանությունը:
Ինչպես Լուրեր.com-ին փոխանցեց Խզմալյանը, կանայք փորձում են ներս մտնել որպեսզի կանգնեցնեն շինարարությունը, իսկ ոստիկանությունը բնականբար խոչընդոտում է նրանց մուտքը:
Հիշեցնենք, որ Կոմիտասի 5 հասցեում շինարարություն իրականացնող ընկերությունը «Լիբեր» ՍՊԸ-ն է: Ըստ նախատեսվածի` բարձրահարկ շենք պետք է կառուցվի, ինչին դեմ են տեղի բնակիչները:
Նրանք նշում են, որ շինարարությունն ապօրինի է, փակում է հարակից շենքերի լույսը, գրավում իրենց բակը:
Լուսանկարը` hetq.am-ի


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում