Գյումրին ևս կունենա ֆուտբոլային ակադեմիա (լուսանկարներ)
Սպորտ
Գյումրիում շարունակվում են ֆուտբոլային ժամանակակից Ակադեմիայի կառուցման աշխատանքները: Շինարարությունն իրականացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` ՈւԵՖԱ-ի աջակցությամբ: Գրում է Armsport.am-ը:

Ակադեմիան արդեն ունի 3 բնական խոտածածկով խաղադաշտ, իսկ առաջիկայում նախատեսվում է ևս երկուսի կառուցումը: Գրեթե պատրաստ է արհեստական խոտածածկով խաղադաշտը: Ծրագրվում է նմանատիպ երկու խաղադաշտ ունենալ Ակադեմիայում: Կառուցվելու են նաև թենիսի խաղադաշտեր, ինչպես նաև սկսվել է մասնաշենքերի կառուցումը: Ակնկալվում է, որ աշնանը ֆուտբոլի Ակադեմիան հանձնվի շահագործման և տեղի ունենա հանդիսավոր բացման արարողություն:

Ակնհայտ է, որ ֆուտբոլային մեծ ավանդույթներ ունեցող Շիրակի մարզի համար այս կառույցի ստեղծումը տվյալ մարզաձևի զարգացման համար շատ լուրջ խթան կլինի: Ավելացենք, որ ներկայումս Հայաստանում ֆուտբոլային Ակադեմիա ունի միայն Երևանը. մասնավորապես, Ավան թաղամասում 2010 թվականից գործում է «Տեխնիկական կենտրոն-ակադեմիան»: Եւս մեկ ակադեմիա գործում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որը պատկանում է «Բանանց» ակումբին:

Լուսանկարը` Հակոբ Բերբերյանի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում