Աշխարհի լավագույն բասկետբոլիստներն` ըստ Լեբրոն Ջեյմսի
Սպորտ
«Մայամի Հիթի» առաջատար Լեբրոն Ջեյմսն արդեն հաջորդ տարի կարող է օգտվել NBA-ում գործող օրենքներից և դառնալ ազատ խաղացող: Ըստ որոշ տեղեկությունների՝ ամերիկացին դեմ չէ վերադառնալ իր նախկին ակումբ' «Քլիվլենդ Կավալերս»:
«Գաղափար անգամ չունեմ, թե ինչ կլինի մեկ տարի անց: Դրա մասին անգամ չեմ մտածել: Այժմ իմ նպատակն է երրորդ տարին անընդմեջ չեմպիոն հռչակվել», ասել է Ջեյմսը: Գրում է Armsport.am-ը:
2010 թվականին Ֆլորիդա՝ աղմկահարույց տեղափոխությունից հետո, Լեբրոնն, ըստ իրեն, ճիշտ ենթադրություններ է արել:
«Այդ ժամանակվանից ես փոխվել եմ, դարձել եմ ավելի հասուն՝ թե՛ որպես բասկետբոլիստ, և թե՛ որպես մարդ: Անցյալի փորձն ինձ ավելի իմաստուն է դարձրել: Երբ ես խաղում էի «Քլիվլենդի» կազմում, երեխաները կարող էին խաղահրապարակ վազել և գրկել ինձ: Այժմ այդ քաղաքի բնակիչների վերաբերմունքն իմ նկատմամբ փոխվել է: Բայց ես, այժմ, այն վայրում եմ, որտեղ ինձ դուր է գալիս»:
Լեբրոնը պատասխանել է նաև այն հարցին, թե որ բասկետբոլիստներին է համարում պատմության մեջ լավագույններին:
«Լավագույններն են՝ Մայքլ Ջորդանը, Ջուլիուս Իրվինգը և Լարի Բյորդը: Չորորդը, հավանաբար, Մեջիկ Ջոնսոնն է: Միևնույն ժամանակ, հուսով եմ, որ կարերայիս ավարտից հետո, ես կլինեմ ամենամեծ բասկետբոլիստը»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում