Թիվ 38-ում առաջադրված թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել
Հայաստան
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում տեղի կունենան ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ։
Թեկնածուների առաջադրումը մեկնարկել է օգոստոսի 8-ից և կտևի մինչև օգոստոսի 15-ը։
Ընտրություններում առաջադրվել էր հինգ թեկնածու, որից մեկը՝ անկուսակցական Տիգրան Սարգսյանը, ինքնաբացարկ է հայտնել:
Այս մասին Lurer.com-ը տեղեկանում է ՀՀ ԿԸՀ լրատվական ծառայությունից:
Առաջադրված մյուս թեկնածուներն են ՀՀԿ` Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը, «Ժառանգություն»՝ Սամվել Հայրապետյանը, ինքնաառաջադրված անկուսակցական թոշակառու Պավլիկ Սարգսյանը, ով առաջադրվել էր նաև նախագահական ընտրություններում, և «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից