«Նոր Հալեպ» թաղամասը կյանքի է կոչվում
Հայաստան
Այսօր Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանն ընդունեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի անդամներին' նախագահ Լենա Հալաջյանի գլխավորությամբ:
Լենա Հալաջյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին, համայնքի ավագանուն և Աշտարակ համայնքի բնակիչներին' մարդասիրական վերաբերմունքի, ջերմ ընդունելության և բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու համար: Նա նշեց, որ սիրիահայերը բնակվելով «Նոր Հալեպ» թաղամասում կդառնան համայնքի անբաժանելի մասնիկն ու աշտարակցիների հետ կկիսեն նրանց առօրյան:
«Նոր Հալեպ» թաղամասի ստեղծելու նպատակով Աշտարակ համայնքի ավագանու կողմից նվիրաբերած հողի փաստը վավերացվեց Աշտարակի Նոտարական գրասենյակում՝ դառնալով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության սեփականությունը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Աշտարակի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից