Վարդան Ղուկասյանի որդու գծի վարորդները` դարձյալ Վլադիմիր Գասպարյանի ուշադրության կենտրոնում
Հայաստան
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Գյումրիում հայտնի կրիմինալ դեպքերից հետո, այս քաղաքի երթուղիների կասկածելի վարորդները հայտնվել են ՀՀ ոստիկանապետի հսկողության կենտրոնում:
Գյումրիում արձանագրվել են բազմաթիվ փաստեր, երբ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մայրաքաղաքից Գյումրի եկած հատուկ ջոկատայինները վարորդներին հենց ղեկին եղած ժամանակ իջեցրել են մեքենայից' ուղևորներին հորդորելով այլ միկրոավտոբուսներով շարունակել ճանապարհը: Որոշակի դադարից հետո Գյումրիում նորից է սկսվել կասկածելի վարորդների որսը:
Այսօր ոստիկանները կանգնեցրել ու պահանջել են թիվ 22 երթուղու միկրոավտոբուսներից մեկի վարորդին, որը, ըստ ականատեսների, տեսքով անչափահասի տպավորություն էր թողնում:
Հետաքրքիրն այն է, որ կրիմինալ դեպքերից անմիջապես հետո էլ ոստիկանները միշտ կասկածել են թիվ 22 երթուղու վարորդներին, իսկ այս գիծը, պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի՝ Սպարտակին:
Մանրամասները՝ aravot.am-ում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից