Մոլորակի ամենաբարձր վարձատրվող մոդելները (ֆոտո)
Այլ
Forbes ամսագիրը հրատարակել է ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկը: Ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է ֆոտոշոփի թշնամի սուպերմոդել և 2 երեխաների մայր Ժիզել Բունդխենը:
Նրա եկամուտը, ըստ փորձագետների հաշվարկների, 42 միլիոն դոլար է: Այդ գումարը 6 անգամ գերազանցում է նրան հաջորդող մոդելների, օրինակ` Միրանդա Քերրի հոնորարը:
Ժիզելի հիմնական եկամուտը բրազիլական Grendene կոշկեղենի ֆիրմայի հետ համագործակցությունից է գալիս: Եվս մի քանի միլիոն ստացվում է նրա կոսմետիկայի Sejaa ապրանքանիշից, որը արտադրում է էկոլոգիապես մաքուր խնամքի պարագաներ:
Մոդելը եկամուտներ է ստանում նաև բազմաթիվ բրենդների գովազդներին մասնակցելիս:
Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Միրանդա Քերը՝ 7,2 միլիոն դոլլար եկամուտով, այնուհետև Ադրիանա Լիման՝ 6 միլիոն, Քեյթ Մոսսը՝ 5,7 միլիոն, և չինուհի սուպերմոդել Լյու Վենը՝ 4,3 միլիոն:


Միրանդա Քեր

Ադրիանա Լիմա

Քեյթ Մոսս

Լյու Վեն
Աղբյուր' LADYNEWS.am


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում