Պետրոս Մակեյանը հնարավոր է միանա Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի նոր ուժին
Հայկական Մամուլ
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում չի բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի ստեղծելիք նոր ուժին իրենք էլ կմիանան:
«Սասունի և Նիկոլի հետ խնդիր չունենք, Նիկոլի հետ երկար ճանապարհ ենք անցել, դե, Սասունն էլ 2008-ին իրեն դրսևորեց ու դրանից հետո իրեն պահեց այնպես, ինչպես պետք էր: Այսինքն, նրանց հետ համագործակցելու հարցում որևէ խնդիր չկա, բայց առայժմ նոր ուժ ստեղծելու մասին տեղեկությունը զուտ մամուլի հրապարակումների տեսքով է, կոնկրետ գործընթացի մասին տեղյակ չեմ»,- ասել է Պետրոս Մակեյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի օրեցօր վատթարացող վիճակն ու ընդդիմադիր դաշտի պառակտվածությունը պարտադրում են, որ մտահոգ քաղաքական գործիչները միավորվեն:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը