Աղվան Հովսեփյանը` իր ամենանուրբ զգացումներով ու սիրով
Հայկական Մամուլ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտնի է իր հարազատ Ապարանի և հատկապես հայրենի Չքնաղ գյուղի նկատմամբ ամենանուրբ զգացումներով ու սիրով: Իսկ երբ 10 և ավելի տարիներ նման բարձր պաշտոն ես զբաղեցնում, այդ նվիրական զգացումները խիստ նյութական տեսք են ստանում և կոռուպցիոն ռիսկեր պարունակում:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ ասենք, տարիներ շարունակ պրն Հովսեփյանն ամեն ինչ արել է, որ իր մարզն ու հատկապես հարազատ գյուղը ծաղկեն: Եվ այդ գործի համար ոչ միայն իր անձնական միջոցներն է ներդրել, այլև օգտագործել է դատախազական լծակները: Չքնաղ գյուղը Հայաստանի ամենաբարեկարգ գյուղերից է և ոչ միայն այն պատճառով, որ այս գյուղի բնակիչները հարուստ են, այլև այն, որ Հայաստանի ամենատարբեր տարիների բարձրաստիճան պաշտոնյաներն այստեղ տներ են կառուցել, որ Աղվան Գառնիկիչին հարևան լինեն և երբեմն շաբաթ-կիրակիները նրա նկարած ծաղիկներով հիանան: Ասում են՝ Գառնիկիչը նաև ինքն է ոմանց առաջարկել տներ կառուցել իր գյուղում: Մանավանդ նրանց, ովքեր օրինականության դաշտում խնդիրներ են ունեցել: Այստեղ առանձնատներ ունեն, ասենք, գյուղնախարար Դավիթ Լոքյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, կրթության նախարար Լևոն Մկրտչյանը և ուրիշներ:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը