Ցանկացած հարևան կարևոր է Ռուսաստանի համար
Հայկական Մամուլ
«Ցանկացած այց ընդգծում է տվյալ երկրի կարևորությունը, և ցանկացած հարևան կարևոր է Ռուսաստանի համար՝ թեկուզ զուտ հարևան լինելու հանգամանքից ելնելով»,- «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ և հրապարակախոս, «կրեմլյան գաղափարախոսներից» մեկը համարվող Մոդեստ Կոլերովը՝ խոսելով ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի մասին:
«Պուտինի այցի գլխավոր նշանակությունը, որը դուրս է գալիս Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների շրջանակից, այն է, որ Ոուսաստանն առաջին անգամ բարձրագույն մակարդակով արձագանքեց այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Հայաստանը ընտրել է ԵՄ-ին ինտեգրվելու առավել կոշտ, քաղաքական և տնտեսական տարբերակը, ինչը բացառում է Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական միությունը: Ռուսաստանը Բաքվում ցույց տվեց, որ պատրաստ է այդ սցենարին և դրանից ողբերգություն չի սարքի».- նշել է Կոլերովը:
Մանրամասները` «168 ժամ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը