Խոշոր ավտովթար՝ Վրաստանում. վիրավոր 3 հայերը տեղափոխվում են Հայաստան
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 22-ին` ժամը 08.40-ին, տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Նախնական տվյալներով` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` քիչ առաջ Հայաստանից 3 շտապօգնության բրիգադներ արդեն անցան Բագարտեշնի մաքսակետով, որտեղից ուղևորվում են Վրաստան, որպեսզի Հայաստանի քաղաքացի 3 վիրավորներին տեղափոխեն Հայաստան:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում