Կարպին. Օզբիլիսը կկարողանա մասնակցել «Ամկարի» դեմ մրցավեճին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակը» ժամանել է Շվեյցարիա, որտեղ այսօր՝ օգոստոսի 22-ին իր առաջին հանդիպումն է անցկացնելու Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում, մրցելով տեղի «Սենտ Գալեն» ակումբի հետ: Այս մասին գրում է Armsport.am-ը:
Հիշեցնենք, որ թեթև վնասվածքի պատճառով «կարմրասպիտակավունների» հետ Շվեյցարիա չի մեկնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցում, Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է հայ կիսապաշտպանի հետ կապված իրավիճակը:
«Խուրադոն ու Օզբիլիսը ոչ մեծ վնասվածքներ ունեն և 99,9 տոկոս հավանականությամբ, նրանք կարող են մասնակցել «Ամկարի» դեմ խաղին (օգոստոսի 26-ին -խմբ.)»,-նշել է մոսկովյան թիմի մարզիչը:
Հիշեցնենք, որ «Սպարտակի» հետ Շվեյցարիա է մեկնել Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ հարձակվող Յուրա Մովսիսյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում