Լաուդրուպ. 7-8 տարի առաջ ո՞վ գիտեր «Շախտյորի» մասին
Սպորտ
«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը իր ֆուտբոլիստներին զգուշացրել է, որ նրանք, ոչ մի դեպքում, չթերագնահատեն իրենց եվրագավաթային առաջիկա մրցակցին՝ ռումինական «Պետրոլուլին»:
- Չեմ ցանկանում դառնալ այն թիմի «զոհը», ով առաջին հայացքից վտանգավոր չի թվում: Երեք տարի առաջ ոչ ոք չգիտեր «Կլուժի» մասին, սակայն նրանք հայտնվեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Այնպես որ, պետք է զգույշ գործենք: Գրում է Armsport.am-ը:
Օրինակ 7-8 տարի առաջ ո՞վ գիտեր Դոնեցկի «Շախտյորի» մասին: Այն հանկարծակի դարձավ մեծ ակումբ: Այդպես հաճախ է լինում Արևելյան Եվրոպայի թիմերի հետ, - Լաուդրուպի խոսքերն է մեջբերել «This is South Wales»-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում