Բեյլը չի խաղալու Վրաստանում, բայց մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու
Սպորտ
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ Թբիլիսիի «Դինամո» - «Տոտենհեմ»՝ օգոստոսի 22-ին կայանալիք խաղից առաջ, Վրաստանի մայրաքաղաքում մեծացել է հանդիպման հանդեպ հետաքրքրությունը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Չորեքշաբթի օրվա դրությամբ, վաճառվել էր 15000 տոմս, բայց ակնկալվում է, որ «Բորիս Պաչաձեի» անվան մարզադաշտը, որը 55 հազար հանդիսական է տեղավորում, լեփ-լեցուն է լինելու։ Եվ դա այն դեպքում, որ մրցավեճին չի մասնակցելու վնասվածք ստացած Գարեթ Բեյլը: Գրում է Armsport.am-ը:
Նշենք, որ մրցակիցները իրար հետ չեն մրցել շուրջ 40 տարի: Այդ ժամանակ, թիմերի միջև կայացած դիմակայությունում, անգլիական թիմը հաղթել էր երկու խաղերի արդյունքում (1:1, 5:1) և դուրս էր եկել ՈւԵՖԱ-ի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում