Հունաստանի «Ազատ օր» հայկական պարբերականի գլխավոր խմբագիը պարգևատրվեց «Մայրենիի դեսպան» մեդալով
Հասարակություն
Օգոստոսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հունաստանում գործող հայալեզու «Ազատ օր» օրաթերթի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց «Ազատ օր» պարբերականի գործունեությունը Հունաստանում հայ ինքնության պահպանման գործում:
Հունաստանում հայկական մամուլի միջոցով մայրենի լեզվի անաղարտության պահպանման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Հ. Հարությունյանը նշեց, որ «Ազատ օր»-ը Եվրոպայում միակ հայկական օրաթերթն է և հասանելի բոլորին:
ՀՀ սփյուռքի նախարարը սիրով հիշեց, որ 2010 թ. Հունաստան այցի ընթացքում հյուրընկալվել է «Ազատ օր»-ի խմբագրություն և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին:
«Ազատ օր» ազգային, քաղաքական, հասարակական, գրական պարբերականը լույս է տեսնում 1945 թվականից:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում