Վանում սկիզբ դրվեց հայ-թուրք երիտասարդ գործարարների միջև նոր համագործակցության
Հասարակություն
Օգոստոսի 16-ին եւ 17-ին Վան քաղաքում շարունակվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախաձեռնությամբ իրականացված հայ-թուրքական գործարարհամաժողովի աշխատանքները: Համաժողովի շրջանակներում գործարար ոլորտի հայ երիտասարդ ներկայացուցիչները շարունակեցին ակտիվ շփումներն իրենց թուրք գործընկերների հետ:
Տեղի ունեցանանհատական գործարար հանդիպում-բանակցություններ, որոնց ընթացքում հայ գործարարներն այցելեցին Վանում տեղակայված տարբեր ձեռնարկություններ, գործարաններ՝ տեղի արտադրությանը և բիզնեսհնարավորություններին ծանոթանալու նպատակով: Հայկական կողմը ներկա գտնվեց Վանում կաթնամթերքի, քաղցրավենիքի արտադրության ձեռնարկություններում, այցելեց գրանիտի, մարմարի, ասֆալտի, բետոնի գործարաններ, փորձեց հասկանալ տեղի երիտասարդ արտադրողների հնարավորությունները:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության հասարակայնության հետ կապերի վարչություն


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում