Հայտնի է կնոջ համար ամենաօգտակար մթերքը
Այլ
Կնոջ օրգանիզմի համար ամենաօգտակար մթերքը համարվում է կաթնաշոռը: Պարզվում է` այն ոչ միայն դիետիկ սննդակարգի մեջ է մտնում, ունի նաև բուժիչ հատկություններ. օգտագործվում է որպես դեմքի դիմակ և այլն:
Կաթնաշոռը կալցիումի մեծ պաշար է, որն անհրաժեշտ է ատամների, մազերի, եղունգների ու ոսկրերի համար: Բացի կալցիումից, կաթնաշոռում կա նաև շատ երկաթ և ֆոսֆոր, ինչպես նաև շատ ուրիշ վիտամիններ: Կաթնաշոռի դիետան կնոջ գեղեցկությունը պահպանելու ամենահարմար միջոցներից է: Այն խորհուրդ է տրվում և' հասունացման փուլում գտնվող աղջիկներին, և' երիտասարդ մայրիկներին, և' տարիքով կանանց: Այս մասին գրում է ere1.ru-ն:
Բացի այդ, կաթնաշոռը հրաշալի է նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն ստամոքսի ու սրտի հետ: Այն օգտակար է նաև լյարդի, լեղապարկի և հոդերի համար: Կաթնաշոռը նաև կոսմետիկ միջոց է: Դրա մեջ B2 վիտամինի մեծ քանակի շնորհիվ' այն երիտասարդացնում է մաշկը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում