Կոռուպցիան Երեւան քաղաքի դատախազությունում
Հայկական Մամուլ
Խմբագրություն դիմած փաստաբան Հակոբ Ճարոյանն արդեն մի քանի անգամ հայտարարություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն` վաշխառության գործ քննած քննիչ Լաչինյանի դեմ, սակայն նրա հայտարարությունը ոչ մի կերպ հետեւանք չի ունենում: ՀՔԾ-ն նյութեր չի նախապատրաստում եւ գործ չի հարուցում ոչ քննիչի դեմ, ոչ էլ փաստաբանի` սուտ մատնության մեղադրանքով: Թե որն է պատճառը, փաստաբանը միայն ենթադրում է:
Խնդրո առարկան վաշխառության մի գործ է: Կազմակերպված խումբը` Սուսաննա Պողոսյանի գլխավորությամբ, զբաղվել է տոկոսով գումարներ տրամադրելու, տոկոսի դիմաց, ձեւական առքուվաճառքի պայմանագրերով, նրանց տներն իրենց կամ իրենց մերձավոր հարազատների անուններով գրանցելու, իսկ մայր գումարը եւ տոկոսները չվճարելու դեպքում իրենց անունով գրանցված տներն այլ անձանց վաճառելու գործով: 2009 թ. ապրիլին խումբը Կամո Բեյբությանին տոկոսով 21 հազար դոլար փող է տալիս` պայմանով, որ նա իր սեփական տունը պետք է գրանցի մի երրորդ անձի անունով, որը տվյալ դեպքում Սուսաննա Պողոսյանի փեսան է` ՌԴ-ում բնակվող Էդվարդ Գրիգորյանը: Ամեն ինչ լինում է ըստ պայմանավորվածության, սեփական տունը գրանցում են Գրիգորյանի անունով, իսկ Բեյբությանը վերցնում է գումարը, որը կազմում է ընդամենը 16 հազար ԱՄՆ դոլար, քանի որ 21 հազարից Սուսաննա Պողոսյանն անմիջապես վերցնում է երկու ամսվա տոկոսը, իսկ Ռոբերտ Թումանյանը, որպես միջնորդավճար, վերցնում է տոկոսով տրված գումարի 10 տոկոսը:
Որոշ ժամանակ հետո, ինչպես լինում է վաշխառության բոլոր դեպքերում, խումբն սկսում է Կամո Բեյբությանից գումարը հետ պահանջել եւ տան համար գնորդ փնտրել: Ճիշտ մեկ տարի հետո' 2010 թ. փետրվարին, տան համար գնորդ է հայտնվում` Օֆելյա Խաչատրյան անունով, եւ 31 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերում տունը:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը