«Հույսը վերջինն է մեռնում». Ֆիլմի ցուցադրություն
Գիտություն և Մշակույթ
Օգոստոսի 30-ին նշվում է Անհայտ կորածների միջազգային օրը:
Նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել անհայտ կորածների և նրանց ընտանիքների ճակատագրերին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և ՀԿ կենտրոնը կազմակերպում են «Հույսը վերջինն է մեռնում» Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորածներին նվիրված ֆիլմի ցուցադրությունը: «Հույսը վերջինն է մեռնում» ֆիլմը նկարահանել է Սյուզան Քրյուգերը Interchurch Peace Council (IKV, Նիդեռլանդներ) –ի աջակցությամբ:
ՄԱԿ-ի վիճակագրական տվյալներով մինչ 2012 թ. ամբողջ աշխարհում անհայտ կորածների թիվը կազմում է 53,778: Միայն Հայսատանում մոտավոր հաշվարկներով կան 224 անհայտ կորած զինվորներ: Անհայտ կորածների իրավիճակը դեռևս արդիական է Հայաստանում, քանզի բացակայում են իրավական մեղանիզմները և խնդիրների օրենսդրական լուծման ճանապարհները, և անհայտ կորածների ընտանիքների շահերի և իրավունքների պաշտպանությունը:
2013 թ. սեպտեմբերի 1-ին ՀԿ կենտրոնը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սիրով հրավիրում է բոլորին «Հույսը վերջինն է մեռնում» ֆիլմի ցուցադրությանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)