Նորոգման աշխատանքներ՝ մայրաքաղաքի մշակութային օջախներում (ֆոտո)
Հայաստան
Մայրաքաղաքում ավարտին են մոտենում քաղաքապետարանի 2013 թ. շինբարեկարգման ծրագրերի շրջանակում ընթացող 16 գրադարանների շենքերի ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները: Աշխատանքների ավարտին ամբողջությամբ կլուծվի Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր գրադարանների ջեռուցման խնդիրը: Տարեկան ծրագրով ջեռուցման անհատական համակարգ է անցկացվել նաև Կ.Դեմիրճյանի անվան թանգարանում:

Ավարտական փուլում են ծրագրով նախատեսված թվով 4 ստեղծագործական կենտրոնների շենքերի ջեռուցման աշխատանքները: Այս ուղղությամբ գործընթացը շարունակվում է Էրեբունի պատմահնագիտական թանգարանում, իսկ ժամանակակից արվեստի թանգարանում էլ հիմնանորոգվում է տանիքը:

2013 թ. ծրագրով ավարտին են մոտենում նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տան և «Հայ Արտ» մշակութային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և Հասարակայնության հետ կապերի վարչություն


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)