Ալասանիան փորձել է համոզել Վաշինգտոնին, որ Իվանիշվիլին Կրեմլի գործակալը չէ. ԶԼՄ-ներ
Վրաստան
Վրաստանի պաշտպանության նախարարը փորձել է համոզել իր ամերիկացի գործընկերոջը, որ Վրաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի ինտեգրման կուրսը, և որ երկրի վարչապետը Կրեմլի գործակալը չէ: Այս մասին գրում է EurasiaNet օնլայն պարբերականի վերլուծաբան Ջոշուա Կուցերան՝ մեկնաբանելով Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի այցը Վաշինգտոն:
Վերլուծաբանի խոսքով՝ Ալասանիան ոչ միայն հաստատել է հավատարմությունը հյուսիսատլանտյան դաշինքին, այլև խոսել է Սաակաշվիլիի և Շևարդնաձևի թողած քաղաքական ժառանգությունը պահպանելու մասին:
Հոդվածագիրը մեջբերում է Ալասանիայի խոսքերն այն մասին, որ «ժամանակակից Վրաստանի հաջողությունը ժողովրդի և երկրի նախորդ իշխանությունների հսկայական համատեղ ջանքերի արդյունքն է»:
«Վրաստանի առաջին նախագահը երկրին բերել է անկախություն: Բացի այդ` Էդուարդ Շևարդնաձեն եղել է առաջին առաջնորդը, որը բարձրացրել է Վրաստանի եվրոպական ապագայի հարցը: Երրորդ նախագահը՝ Միխեիլ Սաակաշվիլին, ջանք չի խնայել եվրոատլանտյան կառույցներին ինտեգրման համար: Մենք պետք է խոստովանենք և գնահատենք Վրաստանի ղեկավարների ջանքերը և նրանց կառուցած ամուր հիմքի վրա շարունակենք առաջ շարժվել»,- ասել է Ալասանիան պարբերականին տված հարցազրույցում:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում