Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը 

Երկրի հարստությունը իրար մեջ արեցինք, մի մասն էլ ջրի գնով ծախեցինք օտարներին

Գիտություն և Մշակույթ

Սկիզբը` «Ժողովրդին դժվար չեղավ փողոց հանել... Ի՜նչ գեղեցիկ, ի՜նչ ազնիվ բաներից էինք խոսում...»:

Տեր, ընդունիր, որ մեր փոքրիկ, մեր փառապանծ երկիրը միանգամից թոթափվեց բոլոր արատներից եւ դարձավ Ավգուստինոս Երանելու «Աստծո քաղաքը»... Մի քանի շաբաթ շարունակ ոչ մի հանցագործություն չգրանցվեց միլիցիայի բաժանմունքներում, զի ժողովուրդն ամենայն բարեխղճությամբ ու խորունկ մի հավատով հետեւում էր քո տասը պատվիրանների անթերի կատարմանը...

Եվ ես բոցաշունչ հռետոր դարձած դիմում էի ժողովրդին` ասելով, որ եթե գողանում ես, խաբում ու շնանում, ապա մեղավորը միայն դու չես... Հիմնական մեղավորը վերեւում է նստած... Եթե նա չմեղսագործի, դու էլ չես մեղսագործի... Եվ ես սեփական փորձով պիտի համոզվեի, որ ձուկն իսկապես գլխից է հոտում...

Ժողովրդի ոգեւորությունը կարճ ժամանակում պաղեց կամ գուցե մենք պաղեցրինք, մարդիկ դարձան իրենց առօրյա հոգսերին... Իշխանությունն էլ փոխվեց` կոմունիստներից հեշտ ու հանգիստ անցավ մեզ... «Մեզ» ասելով նկատի ունեմ ինձ նման արարածներից կազմված հրոսակախումբը, որն իրեն հորջորջել էր «Հույս եւ փրկություն - համաժողովրդական կոմիտե»... Եվ երկիրը, պետությունը, ամբողջ ժողովուրդը հանձնված էր մեզ...

Ես չհասկացա, Տեր, դա քո ծա՞ղրն էր, թե՞ մի չար դիպված, որ տեղի էր ունեցել առանց քո գիտության, այն պահին, երբ ուշադրությունդ ավելի կարեւոր մի բանի վրա էր... Եթե գայլին թողնեին ոչխարի փարախը մտնի, երեւի այդպիսի ավերածություններ չաներ, ինչը մենք արեցինք մեր հարազատ երկրում` մի քանի տարվա ընթացքում... Մեր տարածքներով անցած բոլոր չինգիզխաններն ու լենկթեմուրներն անմեղ երեխաներ դարձան մեր համեմատ... Ոչ մի լավ բան չարեցինք մեր ժողովրդի համար, միայն ավերեցինք, պղծեցինք, երկրի հարստությունը իրար մեջ արեցինք, մի մասն էլ ջրի գնով ծախեցինք օտարներին...

Մեջս գոնե մի քիչ խիղճ էր մնացել, այն բառերը, որոնցով ժողովրդին էի ոտքի հանել, մի քիչ էլ ինձ էին մաքրել... Տեր, ես իսկապես ուզում էի դարձի գալ, օգտակար մի բան անել իմ ժողովրդի համար... Ես հասկացել էի, որ մի նոր առիթ ես տալիս փրկվելու... Սակայն, Տեր, նաեւ ոգի տայիր` պայքարելու մինչեւ վերջ...

Հեղափոխական ընկերներս ներողամիտ հեգնանքով ինձ հասկացրին, որ «թատրոնը վերջացավ», որ հիմա ժամանակն է մեր պայքարի պտուղները քաղելու, ուստի եթե խելքի չգամ, կհայտնվեմ իմ շատ սիրելի ժողովրդի կողքին...

Եվ ես «խելքի եկա»... Միանգամից, վերջնականապես, քանզի հասկացա, որ կամ անմնացորդ քոնը պիտի լինեմ կամ ոտով-գլխով դառնամ սատանայի սպասավորը... Նախորդ իշխանությունները երկկենցաղ գոյության ինչ-որ հնարավորություն էին տալիս. մենք կարող էինք` առանց մեր խղճի դեմ շատ գնալու, եւ՛ քոնը լինել, եւ՛ սատանայինը... Մինչդեռ հիմա պահանջը հստակ էր. կամ այս կողմ, կամ այն կողմ...

Եվ գիտե՞ս, Տեր, թե ինչու «այն» կողմը ընտրեցի, որովհետեւ մինչեւ վերջ ինձ զորավիգ չեղար... Ամենածանր պահին դու մեզ թողնում ես մենակ... Եվ ես կատարեցի այդ քայլը`իմանալով, որ քեզնից հեռանում եմ ընդմիշտ... Եվ սատանայի պարգեւը չուշացավ... Հաջորդ օրը Գերագույնը կանչեց իր մոտ եւ հայտնեց, որ ինձ նշանակում է մինիստր... «Ավելի լավ պաշտոն կտայի, եթե հիմարություններ չանեիր... Հաշվիր, որ սա փորձաշրջան է... Ամեն ինչ կախված է այն բանից, թե քեզ ինչպես կպահես», - ամփոփեց Գերագույնը` ձեռքս սեղմելով:

Եվ ես ինձ «խելո՜ք» պահեցի... Իսկ պարգեւները չհապաղեցին... Ինչպես ձեռնասուն արջի բերանն են շաքար դնում հաջող կատարված ամեն մի համարից հետո, այնպես էլ իմ նվիրվածության յուրաքանչյուր ապացույցին հաջորդում էր մի բացառիկ պարգեւ. մի նոր պաշտոն կամ շքեղ մի ուղեւորություն, կամ առանձնահատուկ մի արտոնություն, կամ թանկարժեք մի նվեր, կամ ինչ որ մտքովդ անցնի...

շարունակելի

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Ամենադիտված