Րաֆֆի Հովհաննիսյանը` ոստիկանապետի հետ աղոթելու մասին. հանրահավաք` Ազատության հրապարակում
Հայաստան
Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած հանրային ժողովը: Ժողովի մեկնարկին հնչեց «Ռեինկարնացիա» խմբի կատարումներից մեկը, որից հետո հավաքվածները հարգեցին Հրաչ Մուրադյանի հիատակը: Այսօր վերջինս կդառնար հիսուն տարեկան:
Ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Պաշտոնավորը, հրամանատարը, մարզպետը, ազատամարտիկը, շարքային քաղաքացին իշխանական մեծագույն կեղծիքի պատճառով գտնվում է կախման մեջ: Ինձանից չնեղանաք. կարող եք գնահատել, քննադատել, չհասկանալ, բայց մենք միասին այս հրապարակում տվել ենք երդում, և ես ուրախ եմ, որ դրանից հետո, երբ ինձ, իմ կնոջը, երեխաներին, իմ գործընկերներին ոստիկաններից ոմանք ասֆալտի հոտը և համը ցույց տվեցին, ոստիկանապետը որոշեց ժողովրդի կողմից ընտրված մարդու հետ քայլել և աղոթել, - իր ելությում ասաց Րաֆֆի Հովհանիսյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից