Դավիթ Սանասարյան. «Մի բան հույս է տալիս. դա անկախության սերունդն է»
Հայաստան
Ազատության հրապարակում շարունակվում է «Ժառանգություն» կուսակցության հրավիրած հանրային ժողովը:
Ելույթով հանդես եկավ կուսակցության ներկայացուցիչ, ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը: Վերջինս նախ շնորհավորեց բոլորին անկախության ընդունման 23-ամյակի կապակցությամբ:
«Ցավում եմ, որ «անկախություն» բառը լսելով` լսում ենք, որ անկախ չենք, չենք հասել իրական անկախության, քանի որ անկախություն երաշխավորող ինստիտուտները կայացած չեն, քանի որ ունենք նախագահի ինստիտուտ, որն այս տարիների ընթացքում ուզուրպացնելով իշխանությունը` շարունակում են ժողովրդից հեռու մնալ:
Մի բան հույս է տալիս. դա անկախության սերունդն է, որն աղաղակում է, շեփորահարում է, որ մենք ենք այս երկրի տերը և մենք ենք թելադրելու, թե ինչպես պետք է իշխանությունը իրացվի», - ասաց Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ բաժան-բաժան եղած առուները իրար միավորելու անհրաժեշտություն կա:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից