Մինչև սեպտեմբերի 23-ը՝ նոր վիճակ Հայաստանում. ավարտվեց հանրային ժողովը
Հայաստան
Ազատության հրապարակում ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած հանրային ժողովը: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Բոլորը գիտեն, որ դանակը ազգային ոսկորին հասել է. առանձին պուրակներում, բուհերի առջև մեր բնակարանների համար պայաքարելիս ոչ մի տեղ չենք հասնելու: Դրա համար ես առաջարկում եմ հիմիկվանից, քանի ուշ չէ, քանի մեր` 90 տոկոսով կերտած հաղթանակը մեր ձեռքերում է, փոխենք մեր մոտեցումը: Այս բոլոր հարցերը ունեն իրենց լուծումը, եթե մենք ուժ գտնենք միասին լինելու համար:
Այս սեպտեմբերին ոչ թե թեժ աշուն է սպասվում մեզ, այլ հրամայական պայքար: Ես հայտարարում եմ, որ ես անձամբ և «Ժառանգությունը» կլինենք քաղաքապետարանի, համալսարանի առջև, Կոմիտասի հինգում: Սա միասին պետք է անենք և անենք այս տարի: Այդ մեկ նպատակը մեզ պետք է միացնի, - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ հաջորդ հինգշաբթի ազատամարտիկների հրավիրած հանրահավաքին ներկա կլինի նաև ինքը:
«Այսօր Օգոստոսի քսաներեքն է, և մինչև սեպտեմբերի քսաներեքը կլինի նոր վիճակ Հայաստանում, - եզրափակելով ելույթը` ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից