Երկրպագուն շրջափակել է Ջենիֆեր Լոպեսի առանձնատունը
Այլ
Հանրահայտ աստղերը հաճախ են ենթարկվում անհավասարակշիռ երկրպագուների հետապնդումներին: Վերջերս պարզ դարձավ, որ Ջենիֆեր Լոպեսի երկրպագուներից մեկը շրջափակել է նրա առանձնատունը:
Ինչպես հայտնում են ամերիկյան աղբյուրները, 49-ամյա հրշեջ Ջոն Դուբլիսը գրեթե մեկ շաբաթ ապրել է նրա առանձնատանը` տեղավորվելով լողավազանին հարակից տնակում: Ամբողջ այդ ընթացքում Ջենիֆերը համերգային շրջագայության մեջ էր:
Հետաքրքրական է, որ Դուբլիսը ամեն օր իր միկրոբլոգում Ջենիֆերի` Հեմփթոնի տան տարածքում արված լուսանկարներ էր տեղադրում: Իսկ արդեն ձերբակալվելուց հետո նա հայտարարել է, որ լիակատար իրավունք ունի երգչուհու առանձնատան տարածքում բնակվելու, քանի որ նա վերջինիս օրինական ամուսինն ու երեխաների հայրն է:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Ջոն Դուբլիսը փորձել է ներխուժել իր սիրելի երգչուհու տուն. ընթացիկ տարվա օգոստոսի սկզբին այս «չարագործը» ձերբակալվել էր Լոպեսի առանձնատան շքամուտքի դուռը ջարդելու փորձի համար:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում