Սկանդալ` Շառլ Ազնավուրի համերգին. երկրպագուները զայրացած սուլել են
Այլ
Շառլ Տրենեի անվան փառատոնի շրջանակում Նարբոնում օգոստոսի 21-ին կազմակերպված Ազնավուրի համերգը սկանդալով է ուղեկցվել: Երգիչը ելույթ է ունեցել միայն համերգի ավարտին` ընդամենը քսան րոպե. հանդիսատեսը հետ է պահանջել տոմսի համար վճարված գումարը, քանի որ երգիչը կատարել է հինգ երգ և հիմնականում` դուետով:
Երգացանկում եղել են միայն Տրենեի ստեղծագործությունները: Այնինչ հանդիսատեսը ակնկալում էր ունկնդրել Ազնավուրի շանսոնները: Ազդագրերում եւ 45 եվրո արժեցող տոմսերի վրա գրված է եղել «Շառլ Ազնավուրի համերգը»: Մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ տոմսերի վրա գրված է եղել` «ֆրանսիական երգի վերջին գերաստղի»` Շառլ Ազնավուրի համերգն է, իսկ խոսքն ընդամենը ելույթի մասին է եղել, այն էլ՝ սկսնակ երգիչների հետ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում